Կոսովոն մտադիր է անկախություն հռչակել փետրվարի 6-ի՞ն24 դեկտեմբերի 2007 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան որպես բողոքի նշան Եվրամիության քաղաքականության դեմ սերբական Կոսովո երկրամասի հարցում մտադիր է կասեցնել իր երկրի հետագա մերձեցումը ԵՄ-ի հետ: Սերբիան կկանխի ԵՄ-ին Սերբիայի ասոցիացված անդամակցության մասին պայմանագրի ստորագրումը, եթե Եվրամիությունը սատարի Կոսովոյին անկախացման ճանապարհին: «Սերբիայի ավելի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ կազմակերպությունը լիարժեքորեն երաշխավորի եւ հարգի իր երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Վ.Կոշտունիցան, գրում է Բելգրադի «Քաղաքականություն» թերթը: Մինչդեռ, սերբական «Նովոստի» թերթը հղում անելով սերբական եւ ֆրանսիական աղբյուրների վրա, հաղորդել է, որ Կոսովո երկրամասը, բնակեցված գրեթե միայն էթնիկ ալբանացիներով, մտադիր է փետրվարի 6-ին միակողմանի կարգով անկախություն հռչակել Բելգրադից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |