Ամստերդամն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետի այցը 7 հուլիսի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ԱԳՆ-ն հայտարարել է, որ կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետի այցը երկիր՝ թուրքական համայնքի միջոցառումներին, որոնք նվիրված են Թուրքիայի պետական հեղաշրջման տարելիցին: Ըստ հայտարարության, Հոլանդիայի իշխանություններն անցանկալի են համարում Թուրքիայի փոխվարչապետ Տուրգրուպ Թյուրքեշի կամ թուրքական կառավարության այլ անդամների այցը «երկկողմ հարաբերություններում ստեղված իրավիճակի ֆոնին», հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Ըստ գերատեսչության, Ամստերդամի որոշումը մարտի իրադարձությունների «օրինաչափ հետևանքն է»: 2017-ի մարտին Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին, որ վայրէջք կատարի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը, որը մտադիր էր մասնակցել թուրքական համայնքի հանրահավաքին Ռոտերդամում՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի շեմին: Նիդերլանդներից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի գործերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, որը փորձել էր միջոցառման հասնել ցամաքային տրանսպորտով: Ի պատասխան Չավուշօղլուն Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» անվանեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |