Թրամփ. ԻՊ օրերն Իրաքում և Սիրիայում հաշված են

Թրամփ. ԻՊ օրերն Իրաքում և Սիրիայում հաշված են

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը: Թրամփը շնորհավորել է Իրաքի իշխանություններին Մոսուլում տարած հաղթանակի կապակցությամբ:

Հուլիսի 10-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին պաշտոնապես հայտարարեց ԻՊ-ից Մոսուլի ազատագրման մասին»:

«Վերջին 6 ամսում մենք ավելի մեծ առաջընթացի ենք հասել ԻՊ դեմ պայքարում, քան բոլոր նախորդ տարիներին, երբ այդ խմբավորումն առանցքային սպառնալիք էր...Մենք կշարունակենք ԻՊ ոչնչացումը»,-ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, «հաղթանակը Մոսուլում վկայում է, որ ԻՊ օրերն Իրաքում և Սիրիայում հաշված են»:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր, որ Մոսուլի գլխավոր Ան Նուրի մզկիթի ազատագրումը, որտեղից ԻՊ առաջնորդը 2014-ին «խալիֆաթ» է հռչակել, «ԻՊ-ի կեղծ պետության վերջը» կդառնա:

Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---