ԱՄՆ-ում դպրոցականը գտել է թերթում Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարն ու հարցազրույց վերցրել

ԱՄՆ-ում դպրոցականը գտել է թերթում Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարն ու հարցազրույց վերցրել

PanARMENIAN.Net - Ամերիկացի դպրոցական Թեդի Ֆիշերը պատահաբար թերթում տեսել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարն ու 45-րոպեանոց հարցազրույց վերցրել նրանից:

Դպրոցականը կարողացել է հայտնաբերել հեռախոսահամարը Washington Post-ի հոդվածը ուղեկցող լուսանկարի վրա: Դա Թրամփի թիկնապահի լուսանկարն էր, որի ձեռքում փաստաթղթեր կային՝ գրված էր Մեթիսի անունն ու անվան դիմաց նրա հեռախոսահամարը: Ավելի ուշ լուսանկարը հեռացվեց կայքից, գրում է Ինտերֆաքսը New York Post-ի վրա հղումով:

«Ես զանգահարեցի համոզվելու համար, որ դա հենց նրա համարն է, շատ հետաքրքիր էր, դա իրոք նրա ձայնն էր»,-ասել է ձեռներեց տղան:

Նա հաղորդագրություն է ուղարկել Մեթիսին՝ խնդրելով հարցազրույցի մասին և Պենտագոնի ղեկավարը հետ է զանգահարել, որից հետո նրանք 45 րոպե քննարկել են ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարի հետ տղայի հարցազրույցը հրապարակվել է դպրոցական թերթում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---