Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի սահմանի մոտ՝ 6 տրանսպորտային ավտոշարասյուն է մեկնել Քիլիս գավառի Մուսաբեյլի շրջանի ուղղությամբ:

Ռազմատրանսպորտային միջոցները Թուրքիան նախատեսել է Սիրիայի հետ սահմանին տեղակայված իր ստորաբաժանումները հզորացնելու համար: Այդ հատվածում Թուրքիային սահմանակից է քրդաբնակ և քրդական կազմավորումների կողմից վերահսկվող Աֆրին սիրիական շրջանը, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Anadolu գործակալության վրա հղումով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը, Անկարան չի բացառում Աֆրինում ռազմական գործողություն անցկացնելու հավանականությունը, եթե այդ շրջանից սպառնալիք լինի այդ երկրի ազգային անվտանգությանը:

Թուրքիան համարում է, որ սիրիացի քրդերի զինյալ ուժերը կապված են Թուրքիայի տարածքում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---