Չինաստանում գենետիկորեն մոդիֆիկացված շուն են կլոնավորել

Չինաստանում գենետիկորեն մոդիֆիկացված շուն են կլոնավորել

PanARMENIAN.Net - Չինաստանում գենետիկորեն մոդիֆիկացված շուն են կլոնավորել հատուկ՝ գենի նոկաուտի մեթոդով: Ինչպես հայտնում է Չինաստանի գիտությունների ակադեմիան,Լուն Լուն անունով բիգլը լույս աշխարհ է եկել մայիսի 28-ին: Շան կլոնավորման նախագիծը ղեկավարել են չինական SinoGene կենսաինժենիրինգային ընկերության մասնագետները:

Լայ Լյանսյուեն, գիտական խմբի անդամներից մեկը, պատմել է, որ չինացի գիտնականները կարողացել են հեռացնել շան գենոմից «դեֆեկտային» հատվածները: Ըստ Լյանսյուեի, այդպիսով կարելի է բարելավված հոտառությամբ, զարգացած մկաններով շներ ստեղծել, որոնք զուրկ կլինեն գենետիկ հիվանդություններից, հայտնում է life.ru-ն:

Կլոնավորված շները վաղուց ծառայում են ռուսական ոստիկանությունում: Հարավկորեական ընկերությունը բոլորովին վերջերս բելգիական մալինուա ցեղատեսակի 3 շուն է փոխանցել յակուտ ոստիկաններին: Ոստիկանական շների աճեցման նախագիծն իրականացնում են հարավկորեական Sooam BRF ընկերության մասնագետները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---