Amnesty International-ը պահանջում է հետաքննել Չեչնիայում սպանությունների մասին լուրերը

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Չեչնիայում սպանությունների մասին լուրերը

PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանից պահանջել է հետաքննություն սկսել Չեչնիայում 27 մարդկանց ապօրինի գնդակահարության մասին մամուլում հրապարակված հաղորդագրության հիման վրա:

«Անվտանգության ուժերը չեն կարող մարդկանց կտտանքների ենթարկել կամ սպանել և չպատժվել՝ շնորհիվ պետական կրծքանշանի», - հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

Չեչնիայում ապօրինաբար սպանված քաղաքացիների ցուցակները «Նովայա գազետա» պարբերականին փոխանցել է մի անանուն աղբյուր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է8, որ «իշխանությունը ի գիտություն է ընդունել թե՛ այդ «Նովայա գազետա»-ի հաղորդագրությունը, թե՛ Չեչնիայի իրավապահների կողմից այն կտրականապես հերքելու մասին հայտարարությունը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---