Շուշիում քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումն է

Շուշիում քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումն է

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Շուշիում մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը՝ Արցախի Հանրապետութունում հյուրընկալելով 11 քանդակագործի՝ Իտալիայից, Հնդկաստանից, Սերբիայից, Եգիպտոսից, Լեհաստանից և Հայաստանից:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման յուրօրինակ հարթակ է աշխարհի տարբեր երկրների արվեստագետների համար։

Նախարարությունը հայտնում է, որ կավի հետ նոր-նոր աշխատել սկսող պատանիներն անգամ ճանաչված մասնագետների հետ շփվելու հնարավորություն են ունենում՝ դասախոսությունների, վարպետության դասերի ընթացքում: Սիմպոզիումը նաև Արցախը աշխարհին ներկայացնելու հնարավորություն է:

2011 թվականի ամռանը կայացավ Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի 1-ին միջազգային սիմպոզիումը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---