Սիրիայում ՌԴ ռազմական խորհրդատու է զոհվել![]() 12 հուլիսի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ականակոծման հետևանքով զոհվել է ՌԴ ցամաքային զորքերի կապիտան, ՌԴ ռազմական խորհրդատու, Նիկոլայ Աֆանասովը: Նա հետմահու ներկայացվել է պետական պարգևի: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն: «Համա գավառում Սիրիայի կառավարական զորքերի տեղակայման վայրի հանկարծակի ականակոծման հետևանքով զոհվել է ՌԴ ռազմական խորհրդատու Նիկոլայ Աֆանասովը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Աֆանասովը Սիրիայում էր ՌԴ ռազմական խորհրդատուների կազմում: Նա զբաղվել է սիրիական բանակի ստորաբաժանումների անձնակազմի ուսուցմամբ: Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում 2015-ի սեպտեմբերից: Այդ ընթացքում, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, Սիրիայում զոհվել է 30-ից ավելի ռուս զինծառայող ու ռազմական խորհրդատու: Ինչպես պարզել են ռուսական և արևմտյան ԶԼՄ-ները, սիրիական գործողությանը մասնակցում են նաև մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկներ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |