Թրամփը մեղադրել է դեմոկրատներին իր վարչակազմի նորմալ աշխատանքին խոչընդոտելու մեջ![]() 12 հուլիսի 2017 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կոնգրեսի անդամներին Դեմոկրատական կուսակցությունից իր վարչակազմի ջանքերին խոչընդոտելու մեջ՝ ներառյալ տարբեր դաշնային գերատեսչություններում և ծառայություններում ղեկավար պաշտոնների համար առաջադրված թեկնածությունների հաստատման հարցում: Դեմոկրատները Սենատում հաստատել են նախագահի առաջարկած մոտ 200 թեկնածություններից միայն 48-ը, գրում է ՏԱՍՍ-ը: «Դեմոկրատները Սենատում նախագահի առաջարկած 197 թեկնածությունից միայն 48-ն են հաստատել: Նրանք արգելակում են գործընթացն ու խոչընդոտներ են ստեղծում մեզ համար»,-գրել է Twitter-ում ԱՄն վարչակազմի ղեկավարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկացիների 58%-ը դժգոհ է Դոնալդ Թրամփի աշխատանքից ԱՄՆ նախագահի պաշտոնում: Սոցհարցման այդպիսի տվյալներ է բերում Gallup International-ը: Նրա գործունեությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների միայն 36%-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |