Սան Ֆրանցիսկոյում կանխել են պատմության մեջ ամենախոշոր ավիավթարը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ժամանակակից ավիացիայի պատմության մեջ ամենամեծ ավիավթարն է կանխվել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում՝ կարգավարներին հաջողվել է կանխել 5 ինքնաթիռի բախումը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ի գիշերը: Վայրէջքի գնալիս Air Canada-ի ուղևորատար ինքնաթիռը, որը Տորոնտո էր մեկնում, սխալմամբ ոչ թե վայրէջքի համար նախատեսված թռիչքուղու կողմն է ընթացել, այլ մեկ այլ ուղու, որտեղ այդ պահին ևս 4 օդանավ է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին CBC-ի վրա հղումով: Կարգավարներին հաջողվել է ժամանակին կասեցնել օդաչուի գործողությունները, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել երկրորդ փորձից: Ոչ ոք չի տուժել: «Եթե դա ճիշտ է,ապա կատարվածը շատ մոտ էր պատմության ամենամեծ ավիաաղետը դառնալուն»,-ասել է United Airlines ընկերության ավիացիայի պաշտոնաթող կապիտան Ռոս Այմերը: Միջադեպի հանգամանքները քննվում են: . ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |