ԻՊ գրոհայիններն իրաքյան Թալ Աֆարը «խալիֆաթից» անկախ պետություն են հռչակել13 հուլիսի 2017 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Թալ Աֆար քաղաքն ինքնուրույն պետություն են հռչակել՝ դրանով իսկ հռչակելով նրա անկախությունն այսպես կոչված խալիֆաթից: Ահաբեկիչները խիստ պատիժներով են սպառնացել յուրաքանչյուրին, ով չի կատարի նոր իշխանությունների հրամանները: Նշվում է, որ Թալ Աֆարի իրադարձությունները վկայում են ԻՊ շարքերում պառակտման մասին, որի պատճառը հավանաբար խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահն է, գրում է Lenta.ru-ն Akhbar Alaan-ի վրա հղումով: Աղբյուրները պնդում են նաև, որ այժմ քաղաքում Ալ Բաղդադիի կողմնակիցների զանգվածային ձերբակալություններ են իրականացվում: Դա իրականացվում է արաբների ու օտարերկրացիների ղեկավարությամբ, որոնք փորձում են իրենց կամքը թելադրել ընդդիմադիրներին: Այն մասին, որ Ալ Բաղդադին հավանաբար մայիսի 28-ին սպանվել է ՌԴ ավիահարվածի հետևանքովսիրիական Ռաքքայի մատոույցներում, հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Այն ժամանակ ոչնչացվել էր մոտ 330 գրոհային, այդ թվում Ռաքքայի «էմիր» Աբու Ալ Հաջի Ալ Միսրին: Հունիսի վերջում Իրանի հեռուստատեսությունը լուսանկարներ հրապարակեց, որոնք հաստատում էին ԻՊ պարագլխի մահը: Աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիիմահը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |