Եգիպտոսում հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Կահիրե![]() 15 հուլիսի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում հուլիսի 14-ին հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Կահիրե: Կարմիր ծով գավառի նահանգապետ Ահմեդ Աբդալլան շտապ օգնության ուղղաթիռ է հատկացրել Հուրգադայում հարձակումից տուժած կանանցից մեկին Կահիրեի Նասերի անվան հոսպիտալ տեղափոխելու համար: Այդ մասին հայտնել է Ալ Վասաթ թերթը: Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունից տուժել է ՀՀ 2 քաղաքացի: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որտուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: «Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ», - հավելել է նա։ «Նահանգապետն այցելել է տուժածներին հիվանդանոցում և համոզվել, որ նրանց վիճակը կայուն է»,- գրել է պարբերականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ընդ որում, թերթը չի նշում, թե վիրավոր կանանցից որ մեկին է պահանջվել տեղափոխել: Հուլիսի 14-ին դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա Հուրգադայի լողափերից մեկում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ, առնվազն 4-ը վիրավոր են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |