14-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողը՝ «Ցանկալի Դուրգան»

14-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողը՝ «Ցանկալի Դուրգան»

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են։ Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարել է մրցանակակիրներին:

14-րդ «Ոսկե ծիրանի» հաղթող է ճանաչվել միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում ներկայացված «Ցանկալի Դուրգան» կինոժապավենը, ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)։

2-րդ տեղն է զբաղեցրել «Արաբիա»-ն, ռեժ.Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)։ Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել «Վեսթերն»-ը, ռեժ.Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)։

Միջազգային վավերագրական մրցույթ

Ոսկե ծիրան․ «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)։ Արծաթե ծիրան․ «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան) Ժյուրիի հատուկ հիշատակում․ «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)։

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ

Խաղարկային՝

Ոսկե ծիրան․ «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)։

Ժյուրիի հատուկ հիշատակում դերակատարման համար. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)։

Վավերագրական՝

Ոսկե ծիրան․ «Ձյուն կար», ռեժ.Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)։ Ժյուրիի հատուկ հիշատակում․ «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)։

Կարճամետրաժ՝

Ոսկե ծիրան․ «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)։ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ.Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)։

FIPRESCI ժյուրիի մրցանակ

«Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)։

Փառատոնի ժյուրին գնահատել է 47 ֆիլմ, որոնք ընդգրկվել են մրցութային ծրագրում: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում 100 ֆիլմ է ցուցադրվել, որոնցից շատերը 2017-ի լավագույն համաշխարհային ֆիլմերից են:

Կարդացեքն նաև՝ Բորիս Խլեբնիկով. Ամենահզոր քարոզչական ֆիլմը «Միմինոն» է

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---