«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի առաջին սերիան ռեկորդային է դարձել դիտումների քանակով![]() 18 հուլիսի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի առաջին «Վիշապների քարը» սերիան դիտել է 10.1 մլն հեռուստադիտող: Սերիալը գերազանցել է իր նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 6-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայի հեռարձակման ժամանակ: 6-րդ մասի էպիկական հանգուցալուծումը էկրանների մոտ էր հավաքել 8,8 մլն հեռուստադիտողների, հայտնում է Deadline-ը: Սփոյլեր. «Գահերի խաղի» դերասանը պատմել է, թե ով է լինելու նոր եթերաշրջանի գլխավոր հերոսը Ըստ վերլուծաբանների, եթե համեմատելու լինենք եթերաշրջանի առաջին սերիաների դիտումները, մեկ տարում սերիալը դիտողների քանակն աճել է 27%-ով: 7-րդ եթերաշրջանի երկրորդ սերիան կցուցադրվի հուլիսի 23-ին: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |