Ըմբիշ Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում18 հուլիսի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն օրերս Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի: Բորանյանը 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել: Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին հայ ըմբիշներից մասնակցել է միայն Բորանյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Բորանյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը: Վարշամ Բորանյանը ծնվել է 1988-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ է, Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն: Photo` Armnoc Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |