2017-ի աշնանը 2 նոր գիրք լույս կտեսնի Հարի Փոթերի աշխարհի մասին

2017-ի աշնանը 2 նոր գիրք լույս կտեսնի Հարի Փոթերի աշխարհի մասին

PanARMENIAN.Net - 2017-ի աշնանը 2 նոր գիրք լույս կտեսնի Հարի Փոթերի աշխարհի մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը, գրում է «Կոմերսանտը»:

Բրիտանական Bloomsbury հրատարակչությունը նվիրում է գրքերը Ջոան Ռոուլինգի 1997թ. «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը» վեպի հրատարակման 20-ամյակին: «Մոգության պատմությունը» ցուցահանդեսը կբացվի Բրիտանական գրադարանում հոկտեմբերին և կգործի մինչև 2018-ի փետրվարը:

Առաջին գիրքը՝ «Հարի Փոթեր. Հրաշագործության պատմությունը ցուցահանդեսի գիրք», նվիրված կլինի Հոգվարթս հրաշագործության դպրոցի պատմությանը և այնտեղ ուսումնասիրվող առարկաներին: «Հարի Փոթեր. Ճամփորդություն հրաշագործության պատմության միջով» գիրքը կպատմի վաղեմի շրջանների կախարդության, ալքիմիայի և ռնգեղջյուրների մասին: Բացի այդ Փոթերի մասին վեպերի սիրահարները կկարողանան գնել «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» գրքի պատկերազարդ հրատարակությունը:

2016-ին լույս տեսավ Հարի Փոթերի մասին 8-րդ գիրքը՝ «Հարի Փոթերն ու անիծված երեխան»: 1997-2007թթ. Ռոուլինգը 7 գիրք է գրել պատանի հրաշագործի մասին որոնք հրատարակվել են 77 լեզվով՝ համալրելով համաշխարհային բեսթսելերների ցանկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---