Մոսուլն ազատագրվել է մեծ ռազմական կորուստների գնով. 20.000 զոհ և վիրավոր

Մոսուլն ազատագրվել է մեծ ռազմական կորուստների գնով. 20.000 զոհ և վիրավոր

PanARMENIAN.Net - Իրաքի զինված ուժերը 20.000 զոհ ու վիրավոր են ունեցել Մոսուլիազատագրման ընթացքում: Այդ մասին հայտարարել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ Մալիկին:

Ըստ նրա, Իրաքի զինված ուժերը «աշխատել են չքանդել քաղաքն ավելի, քան անհրաժեշտ է պատերազմական պայմաններում»:

«Բոլորը գիտեին, որ ճակատամարտը կարող է ձգձգվել, արդյունքում այն 9 ամիս տևեց: Կարելի էր շրջափակել քաղաքը, սակայն խնդիրն այն էր, որ բնակիչները կտառապեին սովից: Ռազմական կորուստները, ճիշտն ասած, հսկայական են՝ մոտ 20.000 զոհ և վիրավոր ԶՈւ և ոստիկանության շրջանում: Հաղթանակը վերջնական չէ՝ քաղաքում դեռ մնում են ահաբեկիչների թաքստոցներ, ընդհատակյա օղակներ կան նաև Դիյալում»,-ասել է փոխնախագահը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ավելի քան 40.000 խաղաղ բնակիչ է զոհվել իրաքյան Մոսուլն «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու ընթացքում:Իրաքի վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը: Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի: Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---