ՌԴ իրավապահ մարմինները կզբաղվեն Լապշինի արտահանձնմամբ վերջինիս դիմումի դեպքում21 հուլիսի 2017 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կզբաղվի Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործով, եթե վերջինս դիմի նման խնդրանքով: Հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է Ալեքսանդր Լապշինին 3 տարվա ազատազրկման:Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտարարել էր, որ ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել ՌԴ, Իսրայել կամ Ուկրաինա, քանի որ այդ երկրների քաղաքացիություն ունի: Երբ ադրբեջանական դատարանի դատավճիռն ուժի մեջ մտնի և ՌԴ համապատասխան մարմինները ստանան ՌԴ քաղաքացու իրեն հայրենիք տեղափոխելու միջնորդությունը, ՌԴ արդարադատության նախարարությունը կդիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը դատապարտյալին 1998թ. կոնվենցիայով սահմանված կարգով արտահանձնելու համար: Այդ մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնումըԿրեմլի թեման չէ: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |