ԶԼՄ-ներ. Գերմանիան մտադիր է կասեցնել զենքի առաքումը Թուրքիա21 հուլիսի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը մտադիր է սառեցնել Թուրքիային զենքի մատակարարման ծրագիրը: Այդ մասին հայտնել է գերմանական Bild-ը երկրի կառավարությունում իր աղբյուրների վրա հղումով: «Պետք է ոչ միայն մտածել արտահանման երաշխիքների մասին, այլ հարկավոր է հստակ հայտարարել, որ Թուրքիայի համար այդպիսիք այլևս չեն լինի»,- մեջբերել է թերթը Բունդեսթագի փոխխոսնակ «90 միություն/Կանաչներ» կուսակցությունը ներկայացնող Կլաուդիա Ռոտի խոսքերը, հայտնում է Interfax-ը: Ըստ նրա, առաքումները պետք է անհապաղ կասեցվեն տարածաշրջանում ռազմական սրացման պատճառով: Ռոտը պարզաբանել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը միայն Գերմանիայի մեղքով չի եղել, շատ ավելի մեծ ջանքեր է գործադրել այդ հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ ՖԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների կիրառման հարցը քննարկել՝ կապված վերջերս այդ երկրում իրավապաշտպանների ձերբակալության հետ, որոնց թվում նաև գերմանացի կա: Անգելա Մերկելն իր հերթին անհրաժեշտ է համարում Թուրքիայի հանդեպ միջոցների խստացումը Հուլիսի 18-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին և ևս 5 իրավապաշտպանի ձերբակալելու մասին, որոնց թվում կա նաև Գերմանիայի քաղաքացի՝ Պետեր Շտոյդտները: ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զայբերտը հայտարարեց, որ կառավարությունն իր համերաշխությունն է հայտնում գերմանացի իրավապաշտպանին: ԳԴՀ ԱԳՆ-ն պահանջեց Անկարայից անհապաղ ազատ արձակել նրան՝ անհեթեթ անվանելով նրա դեմ մեղադրանքները, ինչպես նաև նրա ձերբակալության կապակցությամբ հետ կանչեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանին բացատրությունների համար:: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |