Պենտագոնը չի հավատում Ալ Բաղդադիի մահվանը

Պենտագոնը չի հավատում Ալ Բաղդադիի մահվանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին դեռ կենդանի է:

«Կարծում եմ՝ նա ողջ է, ես հակառակին կհավատամ, երբ մենք իմանանք, որ սպանել ենք նրան: Ւսկ մինչ այդ ելնում ենք նրանից, որ նա ողջ է և շարորնակում ենք նրան հետապնդել», ասել է Մեթիսը, գրում է BBC-ին:

Ավելի վաղ քրդերի հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանինհայտարարել է, որ «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին, հավանաբար, ողջ է և գտնվում է Ռաքքա քաղաքից դեպի հարավ ընկած տարածքում:

Հուլիսի 11-ին իրաքյան «Սումարիա նյուզ» լրատվականը հայտնել էր, որ աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ահաբեկչական կազմակերպության կարճ հայտարարության մեջ ասվում էր, որ Ալ Բաղդադին զոհվել է և առաջիկայում կհայտարարվի նոր առաջնորդի անունը:

Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը:

Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---