Պաղեստինը սառեցնում է բոլոր շփումներն Իսրայելի հետ

Պաղեստինը սառեցնում է բոլոր շփումներն Իսրայելի հետ

PanARMENIAN.Net - Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ: Այդ հայտարարությունն արվել է հուլիսի 21-ին ինքնավարության ղեկավարության արտահերթ խորհրդակցությունից հետո:

Ըստ Մահմուդ Աբբասի, որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի չեղարկել անվտանգության միջոցները Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, գրում է Deutsche Welle-ն:

Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո: «Քանի որ հատվել է կարմիր գիծն ու Տաճարի լեռան վրա ինքնաձիք զենք է կիրառվել, անհրաժեշտ է փոխել անվտանգության կանոնները»,-ասել էր Իսրայելի հեռուստատեսությամբ Իսրայելի ներքին գործերի նախարար Գիլադ Էրդանը:

Չնայած, իսրայելցի ոստիկանները սահմանափակվել են առանձին ստուգումներով, Պաղեստինի հոգևոր առաջնորդները կոչ էին արել մահմեդականներին հուլիսի 21-ին չայցելել Տաճարի լեռ, փոխարենը նամազ անելով Հին քաղաքի դարպասների մոտ: Հարյուրավոր պաղեստինցիներ լսեցին այդ կոչը, սակայն ոմանք փորձեցին անցնել դարպասով՝ Տաճարի լեռ հասնելու համար: Երբ ոստիկանները թույլ չտվեցին, անկարգություններ սկսվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց և հրազեն:Բախումներ են տեղի ունեցել նաև Հորդանանի արևմտյան ափին, որտեղ Իսրայելի մուտքի արտոնագիր չունեցող պաղեստինցիներն աղոթքի են հավաքվել բանակային պատնեշների մոտ: Պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների և զինվորականների ուղղությամբ և պայթուցիկով շշեր:

Արևելյան Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին բախումների հետևանքով զոհվել է 3 պաղեստինցի, 400-ը՝ վիրավորվել է, մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---