Սիրիայում վերականգնվել է դեղագործական արտադրությունը

Սիրիայում վերականգնվել է դեղագործական արտադրությունը

PanARMENIAN.Net - Սիրիայում վերականգնվում է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկը՝ դեղագործական արտադրությունը: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, Հալեպի գործարաններից մեկում արդեն վերսկսել են վիտամինների և քսուկների թողարկումը: Երկիրը դեղորայքի խիստ անհրաժեշտություն ունի ոչ միայն պատերազմի, այլև՝ կիրառվող պատժամիջոցների հետևանքով:

Դեղագործական այդ գործարանը Հալեպն ազատագրելուց հետո առաջին բացվածներից մեկն է: Այն աշխատում է ամբողջ հզորությամբ, քանի որ դեղորայքն այժմ երկրում ամենաանհրաժեշտ արտադրանքն է:

«Մեր դեղերը սպառվում են ինչպես տաք կարկանդակներ: Մեր արտադրանքը լավն է, այդ պատճառով ամբողջ Սիրիան դրա կարիքը զգում է»,- ասել է գործարանի աշխատակիցը:

Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում այժմ զինադադար է: 2016-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղծում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---