// IP Marketing video - START// IP Marketing video - END

Իսրայելը Տաճարի լեռան մուտքի մետաղաորսիչները կփոխարինի տեսախցիկներով

Իսրայելը Տաճարի լեռան մուտքի մետաղաորսիչները կփոխարինի տեսախցիկներով

PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմաքաղաքակաան կաբինետը որոշել է Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղաորսիչ սարքերը փոխարինել տեսախցիկներով, քանի որ դա արաբների զանգվածային բողոքների պատճառ է դարձել: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի վարչակազմը:

Մետաղաորսիչ սարքերը կփոխարինվեն տեսախցիկներով, որոնք արդեն իսկ տեղադրվել են մահմեդականների սրբավայր համարվող այդ վայրում, որտեղ հին հրեական սրբավայրի ավերակների տեղում կառուցվել են մահմեդականների Ալ Աքսա և Կուբբաթ աս Սահրա մզկիթները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ասվում է փաստաթղթում, մինչ այս ծրագրի իրագործումը ոստիկանությունը կհզորացնի իր ստորաբաժանումները անհրաժեշտ լրացուցիչ գործողությունների համար, եթե հարկ լինի ապահովել այցելուների անվտանգությունը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, տեսախցիկները կարող են տարբերակել անձը, ի հայտ բերել կասկածելի վարքը՝ ներառյալ զենք ու պայթուցիկ ներս տանելու փորձերը:

Արաբների արձագանքը դեռ հայտնի չէ:

Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո:

Բոյկոտելով մետաղաորսիչների տեղադրումը՝ հազարավոր մահմեդականներ հրաժարվում էին անցնել այդ հսկողությունն ու աղոթում էին հենց Երուսաղեմի փողոցներում, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: 4 պաղեստինցի մահացավ: Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման պատճառով մոտ 900 պաղեստինցի է տուժել: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ:

Ընթերցեք նաև. Պաղեստինը սառեցնում է բոլոր շփումներն Իսրայելի հետ

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը