Կոտ դ'Իվուարում հայ ըմբիշները 6-րդ մեդալն են նվաճել՝ արծաթե![]() 25 հուլիսի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Կոտ դ'Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում հայ մարզիկները վեցերորդ մեդալն են նվաճել: Հուլիսի 24-ին ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը (86 կգ) հասել է եզրափակիչ, որտեղ զիջել է Կանադայի ներկայացուցչին և նվաճել արծաթե մեդալ: Նախորդ հինգ մեդալները` մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե, Հայաստանի համար նույնպես նվաճել էին ազատ ոճայինները: Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես է գալիս 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |