Հուլիսի 28-ին և 29-ին սպասվում է մինչև 40 աստիճան տաքություն25 հուլիսի 2017 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 28-ին և 29-ին օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |