Սահակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից

Սահակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաhակաշվիլին, որը հուլիսի 26-ին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ հասնելու է երկիր վերադառնալու օրինական իրավունքին:

«Ես Ուկրաինայում եմ ապրում ավելի քան 13 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխության: Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական և նրանց չի հաջողվի ինձ զրկել դրանից: Հիմա ինձ ուզում եմ ստիպել ստանալ փախստականի կարգավիճակ: Դա չի լինելու: Ես հասնելու եմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքին»,- գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հուլիսի 26-ին հայտարարել էր, որ երկրի նախագահ Պորոշենկոն զրկել է Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի վաղ Սահակաշվիլին ասել էր, որ Վրաստանի քաղաքացիությունը կորցնելուց հետո չունի որևէ այլ քաղաքացիություն, բացի Ուկրաինայից:

Նա նաև նշել է, որ մեծ ուկրաինացի է, քան շատ այժմյան պատգամավորներ, և շարունակելու է «չնայած ամեն ինչին պայքարը, այստեղ` Ուկրաինայում»:

Սահակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին՝ նոր նախագահի ընտրվելուց հետո: Վրաստանի դատախազությունը նրա նկատմամբ մի քանի քրեական գործ էր հարուցել: 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն նրան տրամադրել է Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակել Օսեդայի նահանգապետ: 2016 թ. նոյեմբերին Սահակաշվիլին հրաժարվել է նահանգապետի պաշտոնից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---