HBO-ն սկսում է Չերնոբիլի աղետին նվիրված սերիալի նկարահանումները27 հուլիսի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայն HBO հեռուստաալիքն ազդարարել է Չերնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետին նվիրված մինի-սերիալի նկարահանումների մեկնարկը: Նախագիծը 5 էպիզոդից բաղկացած կլինի: Բրիտանացի դերասան Ջարեդ Հարրիսը («Դաշնակիցներ», «Ա.Ն. Կ.Լ. գործակալներ», «Իգբին խորտակվում է», «Երջանկություն», «Մեռյալը») կկատարի խորհրդային գիտնականի դերը, որին Կրեմլը ուղարկում է Չերնոբիլ աղետը հետաքննելու համար, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով: «Չերնոբիլ» սերիալի նկարահանումները կսկսվեն Լիտվայում 2018-ի գարնանը, գրում է Lenta.ru-ն: 1986-ի ապրիլի լույս 26-ի գիշերը Չերնոբիլի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում պայթյուն որոտաց, որի հետևանքով ռեակտորը փլուզվեց: Այդ վթարը դարձավ մեր ժամանակների խոշորագույն տեխնածին ու բնապահպանական աղետը: Ըստ փորձագետների, Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումը կազմեց մոտ 50 մլն կյուրի, ինչը համազոր է 1945-ի Հիրոսիմայի վրա արձակված ատոմային ռումբերի 500-պատիկ հզորությանը: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց 155 հազար քառակուսի կիլոմետր տարածք 6 միլիոն 945 հազար բնակչությամբ: 1986-1987 թթ․ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցեց մոտ 600 հազար մարդ, որից 200 հազարը ճառագայթման բարձր չափաբաժին ստացավ: Ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ Չերնոբիլի աղետից տուժել է 5 միլիոն մարդ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |