Սպիտակ տուն. Թրամփը կստորագրի ՌԴ, Իրանի և ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները խստացնող օրենքը29 հուլիսի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հավանությանն արժանացած օրինագիծը Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման մասին: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Հաքաբի Սանդերսը: «Նախագահ Թրամփն ուսումնասիրել է օրինագծի նախնական տարբերակները և բանակցել է ուղղումների մասին: Այժմ նա ընթերցել է վերջնական տարբերակը՝ իր վերապահված փոփոխությունների մասով, հավանություն է տվել և մտադիր է ստորագրել օրենքը»,-ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն: Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է ՌԴ, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Կոնգրեսը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որին սատարել են երկու կուսակցությունները: Հունիսին Սենատի կողմից հավանության արժանացած նմանատիպ օրինագիծը չդրվեց քվեարկության ընթացակարգային պատճառներով: Ինչպես նշվում է, ներկայացված փաստաթղթի տեքստը փաստացի նախորդ փաստաթղթի կրկնությունն է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |