Հարցում. Գերմանացիների 80%-ը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին

Հարցում. Գերմանացիների 80%-ը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Գերմանացիների 80%-ը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: Sputnik-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին պարզվել է Գերմանիայի հանրային ARD հեռուստաընկերության նախաձեռնությամբ Infratest dimap ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում: Հարցմանը մասնակցել է 1004 քաղաքացի:

Նույն հարցմամբ պարզվել է նաև, որ Գերմանիայի բնակչության 81%-ն անհանգստացած է Թուրքիայում ժողովրդավարության վիճակով: Միևնույն ժամանակ փետրվարին անցկացված նույնատիպ հարցումների արդյունքների համեմատ այս ցուցանիշը 5%-ով նվազել է, գրում է Ermenihaber.am-ը:

Ուսումնասիրության ընթացքում Գերմանաիայի քաղաքացիներին նաև հարց է ուղղվել, թե նրանց կարծիքով ԵՄ-Թուրքիա գաղթականների պայմանագրի համատեքստում Գերմանիայի կառավարությունը ինչ դիրքորոշում պետք է որդեգրի: Հարցվածների 45%-ը կողմ է արտահայտվել այն կարծիքին, որ կանցլեր Անգելա Մերկելը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ գաղթականների վերաբերյալ պայմանագիրը փրկելու համար: Իսկ 47%-ը դեմ է եղել նման մոտեցման որդեգրմանը:

2017թ. հուլիսի 5-ին Ստամբուլի Բյույուքադա կղզում մի սեմինարի համար հավաքված 10 իրավապաշտպան առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին: Ավելի ուշ ձերբակալվածներից 4-ն ազատ արձակվեց՝ երկրից չհեռանալու պայմանով: Մյուս 6-ը կալանավորվեց: Կալանավորվածների մեջ էր նաև գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդները: Այս հանգամանքը Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածության պատճառ հանդիսացավ: Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ քաղաքականության վերանայման և այդ երկրի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---