Դիվանագիտական առճակատում է հասունանում Իսրայելի և Հորդանանի միջև29 հուլիսի 2017 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը պահանջել է Իսրայելից դատի տալ Ամմանում այդ երկրի դեսպանության պահնորդական ծառայության անդամին, որը հուլիսի 23-ին հրազենից սպանել է 2 հորդանանցու, որոնցից մեկը պտուտակահանով հարձակվել էր նրա վրա: Այդ մասին հայտարարել է թագավորական արքունիքի ներկայացուցիչը: Միջադեպից հետո Իսրայելի դեսպանատան անձնակազմը վերադարձել է հայրենիք: Ըստ Հորդանանի ԶԼՄ-ների, դիվանագետներին չեն թույլատրի վերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ մանրակրկիտ հետաքննություն չի անցկացվել և իսրայելցին չի կանգնել դատարանի առջև: Իսրայելի ԱԳՆ-ն արդեն պատասխանել է, որ միջադեպը պատշաճ կարգով կքննվի և հորդանանյան կողմը կիրազեկվի: Մինչդեռ Հորդանանի դատախազությունը իսրայելցի պահակազորայինին սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանք է ներկայացրել: Ինչպես ասել են իրավապահ մարմիններում, իրենք հուսով են, որ իսրայելցին կկանգնի Հորդանանի դատարանի առջև թեև դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Միջադեպը իսրայելցու և 17-ամյա հորդանանցու միջև տեղի է ունեցել պահակազորայինի բնակարանում, որը դեսպանատան համալիրի հարևանությամբ է Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, վիճաբանությունն առաջացել է կահույքը ժամանակին չբերելու պատճառով: Հորդանանցի բանվորը վիրավորել է իսրայելցուն պտուտակահանով և սպանվել հրազենի կրակոցից: Նրա կողքին կանգնած տան տերը նույնպես վիրավորվել է, իսկ հետո մահացել է հիվանդանոցում: Իսրայելը պահակազորայինի գործողությունները գնահատում է որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |