Այվազովսկու ժառանգները Ղրիմ են այցելել29 հուլիսի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում նշում են մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Այվազովսկու կտավների ամենամեծ հավաքածուն պահվում է Պետերբուրգի Ռուսական թանգարանում, մեծ հավաքածու կա նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում: Առաջին ծովանկարները Այվազովսկին վրձնել է դեռ Պետերգուրգի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին: 1838-ին Այվազովսկին մեկնել է Ղրիմ, որտեղ ծանոթացել է Ռուսաստանի ապագա հերոսների՝ Նախիմովի, Լազարևի, Կոռնիլովի հետ, ինչն իր ազդեցությունն է թողել նկարչի վրա՝ ծովային էտյուդներից ծնվել են ծովամարտեր պատկերող կտավները: Ղրիմի Թեոդոսիա քաղաքի համար Այվազովսկին ոչ միայն խորհրդանիշ էր, այլ իսկական հայր. Նրա ակտիվ աջակցությամբ են կառուցվել նավահանգիստը, երկաթուղին, լուծվել է ջրամատակարարման հարցը: Այվազովսկին վախճանվել է 1900-ին՝ շրջապատված մերձավորներով և հարազատներով: Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։ Մահից առաջ նկարիչն ասել է, որ մոտ 6000 կտավ է հեղինակել, սակայն, այժմ արվեստագետները մոտ 15.000 այդպիսի նկար են հաշվում՝ մեծ ծովանկարչին հաճախ են կեղծում և պատճենում: Այվազովսկին Հայաստանում և Ռուսաստանում ամենասիրվված նկարիչների թվին է պատկանում: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը անցկացված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը` այն գրեթե 600.000 մարդ է այցելել: Այվազովսկու ժառանգները Մեծ ծովանկարչի ավստրալաբնակ ժառանգները ժամանել են Ղրիմ, որտեղ հուլիսի 29-ին հանդիսություններ են անցնում՝ նվիրված մեծ ծովանկարչի 200-ամյակին: Նրանց թվում են Ալեքսիս Անդրեյ Միլլերն ու Լուիզա Սելեստա Ռոսետոն, ինչպես նաև Ամանդա Մարի Թերեզա Ռոջերսը, որը Այվազովսկու երրորդ դստեր՝ Ալեքսանդրա Լապսիի գծով ազգական է: Նրանց հետ են նաև նրանց 6 երեխաները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սիմֆերոպոլում նկարչի ժառանգները ծաղիկներ են դրել Այվազովսկի եղբայրների հուշարձանին՝ ավագ Գաբրիելի, որը Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս էր, և կրտսեր Հովհաննեսի: «Մենք առաջին անգամ ենք հայրենիքում, որտեղ ծնվել, ապրել և ստեղծագործել է մեր մեծ նախնին: Երբ այստեղ ժամանեցինք, հասկացանք, որ այստեղ պահպանում են նրա հիշատակը ու հպարտանում են նրանով: Տանը մենք նրան պապիկ էինք անվանում: Իսկ Ղրիմ ժամանելով հասկացանք, թե որքան մեծ է նա»,-ասել է Ալեքսիս Միլլերը: Նա հավելել է, որ ընտանիքում չկան Այվազովսկու կտավներ, նրանցից ոչ ոք մասնագիտորեն չի զբաղվում նկարչությամբ: Միլլերը բժիշկ-ուռուցքաբան է Սիդնեյի արվարձանում, նրա քույրը՝ Լուիզան՝ դասավանդում է համալսարանում, իսկ Ամանդան իրավաբան է: Ընդհանուր առմամբ Ավստրալիայում Այվազովսկու տոհմի 27 ժառանգ է ապրում: Այվազովսկու ժառանգները հանդիպել են նաև Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք նրանց նկարչի 200-ամյակին նվիրված գրքեր և օրացույցներ են նվիրել, հյուրասիրել են հայկական ուտեստներով: «Մեծ մարդիկ երկրներ ու մայրցամաքներ են միավորում, որի հաստատումն է մեծ ծովանկարչի ժառանգների ժամանումը Ղրիմ, որտեղ ծնվել է նրանց նախնին»,-ասել է հայկական «Լույս» բարեգործական հիմնադրամի նախագահը: Այվազովսկու ժառանգները Ղրիմում կլինեն մինչև հուլիսի 31-ը, մասնավորապես, Թեոդոսիայում նրանք ծաղիկներ կդնեն Այվազովսկու գերեզմանին, կլինեն այն եկեղեցում, որտեղ նկարիչը մկրտվել է, և պատկերասրահում, որտեղ պահվում է նրա գործերի ամենամեծ հավաքածուներից մեկը: Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը.«Մահկանացու ծվեց` թողնելով անմահ հիշատակ»: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |