Թուրքիայում մոտ 1100 մարդ է ձերբակալվել 2016-ի հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով

Թուրքիայում մոտ 1100 մարդ է ձերբակալվել 2016-ի հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը նախորդ շաբաթվա ընթացքում 1098 մարդ է ձերբակալել 2016-ի ամռանը պետական հեղաշրջմանը մեղսակից լինելու կամ տարբեր ռազմականացված խմբավորումների հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Ըստ թուրքական իշխանությունների, 831 մարդ սատարում է ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը, որին Անկարայում մեղադրում են հեղաշրջման կազմակերպման և ահաբեկչության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

213 ձերբակալված մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) սատարելու համար, ևս 54-ն՝ ահաբեկչական «Իսլամական պետության» կամ «ձախակողմյան ահաբեկչական խմբավորումների» հետ շփումների համար, ասվում է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

Գյուլենի շարժման հետ կապերի համար վերջին տարվա ընթացքում Թուրքիայում մոտ 50.000 մարդ է ձերբակալվել: Զանգվածային ձերբակալություններին զուգահեռ, հազարավոր պետական ծառայողներ, ոստիկաններ, արդարադատության մարմինների աշխատակիցներ ու զինվորականներ են աշխատանքից ազատվել: Ընդհանուր առմամբ 150.000 մարդ է պաշտոնանկ արվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---