NASA-ն տարեկան $187.000 աշխատավարձով մոլորակների պաշտպան է փնտրում

NASA-ն տարեկան $187.000 աշխատավարձով մոլորակների պաշտպան է փնտրում

PanARMENIAN.Net - NASA-ն մոլորակների պաշտպանության սպայի նոր աշխատատեղ է բացել տարեկան $187.000 աշխատավարձով:

Սպայի պարտականությունն է լինելու ղեկավարել մոլորակների պաշտպանությունն ու ՆԱՏՕ-ի տիեզերական առաքելությունների շրջանակում ապահովել դրա ծրագրի իրականացումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Խոսքն առաջադրանքների մասին է, որոնց ընթացքում Երկրի օրգանիզմներն ու օրգանական նյութը կարող են «կամա թե ակամա» հայտնվել այլ մոլորակներում, ինչպես նաև առաքելությունների մասին, որոնց շրջանակում տիեզերանավերն այլ արտերկրային օբյեկտների նմուշներով Երկիր են վերադառնում:

Իդեալական թեկնածուն պետք է պետկառույցում բարձր պաշտոնում աշխատանքի 1 տարվա փորձ ունենա, հասկանա այն ամենից, ինչ կապված է մոլորակային պաշտպանության հետ, բավականին ինժեներա-տեխնիկական փորձ ունենա ու պատրաստ լինի մշտական գործուղումների:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---