Աշխարհում կույրերի թիվը 2050 թ.-ին 3 անգամ կավելանա

Աշխարհում կույրերի թիվը 2050 թ.-ին 3 անգամ կավելանա

PanARMENIAN.Net - 2017-ին աշխարհում 36 մլն կույր մարդ կա: Այս թիվը 2050 թվականին կարող է հասնել 115 մլն-ի: Նման եզրակացության են եկել Lancet ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները, գրում է BBC-ն:

Հիմնականում, տեսողության կորուստը սպառնում է տարեց մարդկանց: Կույրերի ամենաբարձր տոկոսը Հարավային Ասիայում ու մերձհասարակածային Աֆրիկայում է բնակվում:

Ներկայումս տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվը կրճատվում է, բայց քանի որ Երկրի բնակչությունը գնալով միայն աճում է, բնակիչներն էլ՝ ծերանում, գիտնականները կանխատեսում են, որ տեսողությունը կորցնողների թիվը գնալով աճելու է:

188 երկրից ստացված տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, որ այժմ աշխարհում ավելի քան 200 մլն մարդ տառապում է տեսողության խնդիրներով: 2050 թվականին այդ թիվը կաճի մինչև 550 մլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---