Հնգյակից չորրորդ երեխան մահացել է![]() 7 օգոստոսի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգակից ողջ մնացած երկու աղջիկներից մեկը՝ Աննան, մահացել է հուլիսի 26-ին։ Տեղեկությունը PanARMENIAN.Net հետ զրույցում հաստատեց Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը։ Երեխան աղիների անանցելիության հետ կապված խնդիրներ ուներ։ Վիրահատությունից մի քանի օր անց նա մահացել է։ Հնգյակից ողջ մնացած մյուս աղջիկը՝ Ռոզին հուլիսի 10-ին դուրս էր գրվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից: Մայիսի 3-ին Երևանում հնգյակ է ծնվել: Փոքրիկները, սակայն, խորն անհասության պատճառով (ծնվել են 28-շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին: Բժիշկներին միայն երկուսի կյանքը հաջողվեց փրկել: Մայիսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող հնգյակից նորածին աղջիկը մահացել էր: Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Հնգյակից տղան մահացավ մայիսի 14-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |