Հնգյակից ողջ մնացած երկու աղջկանից Ռոզին դուրս է գրվել10 հուլիսի 2017 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հնգյակից ողջ մնացած երկու աղջկանից Ռոզին հուլիսի 10-ին դուրս է գրվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, կենտրոնի նորածնային բաժնի ղեկավար Պավել Մազմանյանը: «Երեխան դուրս է գրվել այսօր` 2 կգ 150 գրամ քաշով: Մյուս աղջիկը՝ Աննան, դեռ գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, նա դեռ 1 կգ 550 գրամ է կշռում, ինչը քիչ է դուրս գրման համար: Նա դեռ պետք է մոտ 10 օր մնա բժիշկների վերահսկողության տակ», - ասաց Մազմանյանը: Մայիսի 3-ին Երևանում հնգյակ է ծնվել: Փոքրիկները, սակայն, խորն անհասության պատճառով (ծնվել են 28-շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին: Բժիշկներին միայն երկուսի կյանքը հաջողվեց փրկել: Մայիսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող հնգյակից նորածին աղջիկը մահացել էր: Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Հնգյակից տղան մահացավ մայիսի 14-ին... Կարդացեք նաև՝ Արագիլությունն իրագործելի է.Ովքեր են անհաս երեխաների համար 24 ժամ պայքարողները Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |