Դի Կապրիոն կմարմնավորի դա Վինչիին![]() 14 օգոստոսի 2017 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն ֆիլմում կմարմնավորի Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիին: Դի Կապրիոյի համար այս դերն ինչ-որ առումով խորհրդանշական է, քանի որ, ընտանեկան լեգենդի համաձայն, ապագա դերասանի մայրը նրա անունն ընտրել է իտալացի նկարչի նկարներն ուսումնասիրելիս: Դի Կապրիոն նաև այս պատմական կինոժապավենի պրոդյուսերն է, հաղորդում է Life.ru-ն: Հայտնի է դարձել նաև, որ ֆիլմի սյուժեն հիմնված է ամերիկացի լրագրող Ուոլթեր Այզեքսոնի գրքի վրա: Ֆիլմը կէկրանավորի Paramount Pictures կինոընկերությունը, որը Universal-ի հետ երկարատև բանակցություններից հետո կարողացել է ձեռք բերել դրա իրավունքը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |