Արոնյանի ու Կասպարովի պարտիան ավարտվել է ոչ-ոքի![]() 16 օգոստոսի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին կայացել են Սենթ Լուիսի կայծակնային շախմատի մրցաշարի 4-6-րդ տուրերը։ 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղացել է Գարի Կասպարովի հետ։ Նրանց պայքարը 42-րդ քայլում ավարտվել է ոչ ոքի։ 5-րդ տուրում Արոնյանը պարտվել է Քուանգ Լեին, իսկ 6-րդում հաղթել Կարուանային։ Այժմ 6 տուրից հետո Արոնյանը Նակամուրայի, Լեի և Կարուանայի հետ 7 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը, գրում է Chess.am-ը։ Գարի Կասպարովը խաղացել է 2 ոչ ոքի և պարտվել Նեպոմնյաշչուն։ Նա 5 միավորով կիսում է 7-9-րդ տեղերը։ Սենթ Լուիսի կայծակնային շախմատի մրցաշարը 8 միավորով գլխավորում է Յան Նեպոմնյաշչին: Օգոստոսի 16-ին կայանալու է վերջին 3 տուրը, որում Արոնանը կխաղա Կարյակինի հետ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |