Խոսրովի արգելոցում դեռ ծխացող օջախներ կան. ԻԼ-76-ը կշարունակի հետմարման թռիչքները

Խոսրովի արգելոցում դեռ ծխացող օջախներ կան. ԻԼ-76-ը կշարունակի հետմարման թռիչքները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում դեռ ծխացող օջախներ կան: ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։ Օգոստոսի 14-ի դրությամբ, Խոսրովի արգելոցում հրդերի դեմ պայքարում էր մոտ 1000 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, ոստիկաններ ու մերձակա գյուղերի բնակիչներ։ Ավելի ուշՌԴ ԱԻՆ-ը հրդեհի դեմ պայքարի համար ՀՀ ԻԼ-76 օդանավ էր ուղարկել։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---