Հայկական գինեգործության մասին իրազեկող տեսահոլովակ կնկարահանվի18 օգոստոսի 2017 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գինեգործության վերաբերյալ իրազեկող տեսահոլովակ կնկարահանվի, որում համառոտ կներկայացվեն ոլորտի զարգացման պատմությունն ու ժամանակակից զարգացումները, մեր երկրում գինու զբոսաշրջության հնարավորությունները: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը` գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ։ «Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»,- ասել է նա: ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ ծրագիրը կմեկնարկի 2017-ի սեպտեմբերին: Տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա աշնանը Շանհայում կայանալու է ProWine ցուցահանդեսը` Զարուհի Մուրադյանը հավելել է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության ու Հայաստանի զարգացման հիմնադրամների համատեղ ջանքերի շնորհիվ կոնյակ և գինի արտադրող 15 հայկական ընկերություն առանձին տաղավարով կմասնակցեն այդ միջոցառմանը: «Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, և այդ առումով, կարծում ենք, հայկական գինեգործական ընկերությունների համար կարևոր կլինի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, այդ թվում` նաև Շանհայի ցուցահանդեսին»,- նշել է Մուրադյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |