Երկիր մոլորակին ամենախոշոր աստերոիդն է մոտենում (վիդեո) 19 օգոստոսի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ն հրապարակել է տեսահոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է 4,4 կմ չափսերով Florence աստերոիդը մոտենում Երկիր մոլորակին: Այն, հավանաբար, սեպտեմբերի 1-ին կանցնի մեր մոլորակին հնարավորինս մոտ՝ 7 մլն կմ հեռավորության վրա, ինչը Լուսնից մոտ 18 անգամ ավելի հեռու է: Ըստ Ռուսաստանի ԳԱ Աստղագիտության ինստիտուտի աստղերի ֆիզիկայի և էվոլյուցիայի բաժնի վարիչ Դմիտրի Վիբեի, տեսնել Florence աստերոիդը կկարողանան միայն մասնագետները, գրում է ՌԻԱ Նովոստին: Դիտարկել տիեզերական օբյեկտը հնարավոր կլինի միայն աստղադիտակի միջոցով: Մասնագետների խոսքով, երկնային մարմնի թռիչքը մեր մոլորակի կողքով վտանգավոր չէ, չհաշված հիպոթետիկ հավանականությունը, որը այն կարող է բախվել արբանյակի հետ: Բայց ընդհանուր առմամբ աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով, նշել է Վիբեն: Florence-ն ամենամեծ աստերոիդն է, որը երբևէ մոտեցել է մեր մոլորակին: Հաջորդ անգամ այն Երկրին կմոտենա ոչ շուտ, քան 500 տարի անց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |