Արցախում կիսամյակային ՏԱՑ-ն աճել է 15%-ով21 օգոստոսի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Արցախում 2017-ի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016-ի հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, այս տարվա մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։ 2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս: 2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 դոլար կամ 1333.3 եվրո: ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը եւ բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը, 2.4 տոկոսային կետը` շինարարությունը, 2.1 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |