Հաքերները հրապարակել են «Գահերի խաղի» 7-րդ սեզոնի վերջին սերիայի սցենարը

Հաքերները հրապարակել են «Գահերի խաղի» 7-րդ սեզոնի վերջին սերիայի սցենարը

PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքի ներքին ցանցը կոտրած հաքերները հրապարակել են «Գահերի խաղի» 7-րդ սեզոնը եզրափակող սերիայի սցենարը: Սեզոնի բոլոր մասերի ամբողջական նկարագրությունը, որը հաքերները կոչել են «HBO-ի արտահոսքի վեցերորդ ալիքը», ուղարկվել էր The Independent-ին: Այդ մասին գրում է Life.ru-ն՝ Wrap-ին հղումով:

2016-ի ապրիլի 26-ով թվագրված հրապարակված փաստաթուղթը բաղկացած է 22 էջից ու, ըստ տեղեկության, ներքին օգտագործման համար էր: Բացի այդ, հաքերները հրապարակել են նկարահանող խմբի պայմանագրերը:

HBO-ն հաքերային հարձակման էր ենթարկվել, ինչի արդյունքում ցանցահեններին հաջողվել էր գողանալ սերիալի դեռևս չհրապարակված սերիաների սցենարներն ու դերասանների անձնական տվյալները: Հաքերները հեռուստաալիքից $7 մլն էին պահանջել՝ սպառնալով հրապարակել «Գահերի խաղի» նոր սերիաները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---