Ուսումնական ծրագիր Պեկինում՝ $3500 կրթաթոշակով

Ուսումնական ծրագիր Պեկինում՝ $3500 կրթաթոշակով

PanARMENIAN.Net - Schwarzman Scholars հիմնադրամը մրցույթ է անցկացնում Պեկինի Սինհուա համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մագիստրատուրայի 11-ամսյա կրթություն ստանալու համար։

Մրցույթը հաղթողների համար կազմակերպությունը կհոգա դեպի Պեկին և վերադարձի ճանապարհորդության ծախսերն ուսումնական տարվա սկզբում և վերջում, առողջապահության ապահովագրությունը, գրքերի, կացության ու վարձավճարների ծախսերը, կտրամադրի նոութբուք ու բջջային հեռախոս, ինչպես նաև՝ $3500 կրթաթոշակ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն 2017 թ․ սեպտեմբերի 28-ն է։

Մրցույթը բաց է մինչև 28 տարեկան, բակալավրի կրթություն ունեցող ուսանողների, ուսումն ավարտածների ու երիտասարդ մասնագետների համար՝ անկախ քաղաքացիությունից։

Մանրամասները հասանելի են հիմնադրամի կայքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---