ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Հայաստան կայցելի ՌԴ Սարատովի մարզի պատվիրակությունը` նահանգապետ Դմիտրի Այացկովի գլխավորությամբ: Այցի ընթացքում պատվիրակությունը մտադիրէ ծանոթանալ տեղի ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների աշխատանքների հետ: Նախատեսված է նաեւ նահանգապետի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քչարյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը` վկայակոչելով ռուսաստանյան աղբյուրները, Սարատովի մարզը շահագրգռված է Հայաստանին մատակարարել կարճմայրուղային ՅԱԿ-42 ինքնաթիռներ, սառնարաններ, թվային ԱՀԿ-ներ, շինանյութեր, սննդամթերք, սինթետիկ եւ լվացող միջոցներ, ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ուսանողների եւ ասպիրանտների փոխանակման ծրագիրը: Նշենք, որ Ռուսաստանի պատվիրակության կազմի մեջ մտնում են մարզի կառավարության անդամներ եւ խոշոր ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---