Վրաստանը Կիևից պահանջել է արտահանձնել Սահակաշվիլիին![]() 5 սեպտեմբերի 2017 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել այդ երկրի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: Այդ մասին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը: Ըստ նրա, Վրաստանի գլխավոր դատախազության հարցման մեջ շեշտվում է, որ հարցումը քաղաքական բնույթ չի կրում և Սահակաշվիլին պատասխանտվության չի ենթարկվի հարցումով չնախատեսված հանցագործությունների համար, և որ նրան չեն հանձնի երրորդ երկրի առանց Ուկրաինայի համաձայնության: Արդարադատության նախարարությունը որոշել է փոխանցել հարցումը Ուկրաինայի գլխավոր դատախազությանն արտահանձնման ստուգում անցկացնելու նպատակով, հայտնում է LB.ua-ն: Ուկրաինական նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախկին նահանգապետը մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Հուլիսի 26-ին Սահակաշվիլիին զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից այն պատճառաբանությամբ, որ նա սխալ տվյալներ է նշել հարցաթերթիկում՝ լռելով Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործի մասին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |