ՀՀ-ն կարող է զրկվել ծանրամարտի ԱԱ-ին մասնակցելու իրավունքից 7 սեպտեմբերի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին կարող է զրկել 2017-ին Անահայմում (ԱՄՆ) կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Հայաստանից բացի նույն վտանգն է սպառնում այս մարզաձևում առաջատար ևս 8 երկրի: Պատճառն Օլիմպիական խաղերի ընթացքում գրանցված բազմակի դոպինգ-սկանդալներն են: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ 49 մարզիկի՝ այդ թվում 30 մեդալակրի, կարգելվի մասնակցել առաջնությանը, հաղորդում է Inside The Games-ը: IWF-ն դոպինգ թեստերի 3 կամ ավելի դրական եզրակացություն ունեցող երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումն առաջին անգամ ընդունել է 15 ամիս առաջ Թբիլիսիում կայացած հանդիպմանը: Սակայն գործընթացի մեծ մասը նրանց վերահսկողությունից դուրս էր, իսկ կիրառման հետաձգումը պայմանավորված է բազմաթիվ բողոքարկումներով: Պատժամիջոցները կարող են տարածվել 9 երկրի վրա՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Չինաստան և Մոլդովա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |