Աշխարհի գավաթ. Արոնյանը սևերով միավորը կիսել է Հոու Յիֆանի հետ

Աշխարհի գավաթ. Արոնյանը սևերով միավորը կիսել է Հոու Յիֆանի հետ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/32 եզրափակչի առաջին պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսել է Չինաստանը ներկայացնող շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ:

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Սամուէլ Սևյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել չինացի գրոսմայստեր Վանգ Հաոյի հետ, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 7-ին կկայանան 1/32 եզրափակչի պատասխան պարտիաները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---