Մխիթարյանը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ մտնել

Մխիթարյանը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ մտնել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ մտնել: Դա իրականություն կդառնա, եթե սեպտեմբերի 9-ին գոլային փոխանցում կատարի Սթոք Սիթի հետ խաղում:

Ընթացիկ խաղաշրջանի 3 խաղում 5 գոլային փոխանցում կատարելով՝ Մխիթարյանը կարող է Պրեմիեր լիգայի երրորդ ֆուտոբլիստը դառնալ Տյերի Անրիի և Սեսկա Ֆաբրեգասից հետո, որոնք 6 արդյունավետ փոխանցում են կատարել 4 խաղում, ասվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի կայքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 18-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում՝ ցանկը կազմել է EA Sports ընկերությունը:

WhoScored պորտալն իր հերթին հրապարակել էր օգոստոսի Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմը, որը կազմվել է խաղերի համար միջին գնահատականների հիման վրա: Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---